Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-69-Ո-157 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԻՇԽԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԻՇԽԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԻՐ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Վճռաբեկ դատարանի նախագահի 21.10.2019թ. թիվ ՎԴ-1-Ե-8615 գրությամբ ստացված՝ թիվ ԵՇԴ/0165/01/16 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 16-ի  «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵՇԴ/0165/01/16 քրեական գործով 2018 թվականի օգոստոսի 6-ին կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 160-րդ հոդվածի 7-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կապակցությամբ 2019 թվականի հոկտեմբերի 24-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Արամայիսի Բարսեղյանի լիազորությունները համարել դադարած:

             

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                      Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

                 

               2019թ. հոկտեմբերի 24

                    ք. Երևան