ԲԴԽ-75-Ո-172 ՈՐՈՇՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ԿՆԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ ԿՆԻՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2019 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՆՀ-240-Ա հրամանագիրը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին տրամադրել իր անվամբ կնիք:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. նոյեմբերի 5
ք. Երևան