Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-77-Ո-179 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019 թվականի նոյեմբերի 11-ին, քննարկելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

          1. Ազգային ժողովին առաջարկել Արամայիս Վիկտորի Փաշինյանի թեկնածությունը` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակելու համար:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

     ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

     ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                            Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

     2019թ. նոյեմբերի 11

      ք. Երևան