Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-81-Ո-201 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 10 290 000 (տասը միլիոն երկու հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ, այդ թվում՝

1) Դատական դեպարտամենտի և «Արտշին-1» ՍՊԸ-ի միջև 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված «Պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման» թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-19/08» ծածկագրով պետական գնման պայմանագրով նախատեսված կապալային աշխատանքների կատարման համար «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /425100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 9 750 000 (ինը միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ.

2) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի անվտանգության համակարգի վերանորոգման և պահպանման ծառայությունների  մատուցման համար «Մասնագիտական ծառայություններ» /424100/ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածին՝ 540 000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

         ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                       Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ        

 

 2019թ. դեկտեմբերի 2

 ք. Երևան