Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-83-Ո-205 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ ԲԴԽ-3-Ո-14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի ԹԻՎ ԲԴԽ-3-Ո-14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ ԲԴԽ-81-Ո-201 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2019 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-3-Ո-14 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 20-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

 ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                  Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ        

  2019թ. դեկտեմբերի 10

 ք. Երևան