ԲԴԽ-89-Ո-222 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՍՄԻԿ ՋԱԼԱԼՅԱՆԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՀԱՍՄԻԿ ՋԱԼԱԼՅԱՆԻՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը՝ դատարանում ներկա դրությամբ առկա աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարությունը և դատարան ստացված առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի համաձայնությունը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանին 6 (վեց) ամիս ժամկետով գործուղել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հասմիկ Ջալալյանի` որպես Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, լիազորությունները ստանձնելու օրվան հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2019թ. դեկտեմբերի 26
ք. Երևան