Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-24-Ո-53 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5.1-ին և 5.2-րդ կետերը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  1. Որոշման 3-րդ կետում, 3-րդ հավելվածի վերնագրում և 3-րդ հավելվածի «գ» աղյուսակում «կարգապահական» բառերից առաջ լրացնել «Էթիկայի և» բառերը:
  2. Որոշման 3-րդ հավելվածի «ա» աղյուսակի 1-ին կետի «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «65%» բառը փոխարինել «40%» բառով:
  3. Որոշման 3-րդ հավելվածի «ա» աղյուսակի 2-րդ և 3-րդ կետերի «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «65%» բառերը համապատասխանաբար փոխարինել «50%» բառերով:
  4. Որոշման 3-րդ հավելվածի «գ» աղյուսակի 1-8-րդ կետերում «ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՐԾԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓ» սյունակի «80%» բառերը համապատասխանաբար փոխարինել «75%» բառերով:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 2-ից:

 

 

 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

  ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                  

                                                                                           Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

2020թ. ապրիլի 30

ք. Երևան