ԲԴԽ-24-Ո-54 Ո Ր Ո Շ ՈՒ Մ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի կողմից ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետով հաստատված hավելվածի 8-րդ և 9-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. ապրիլի 30
ք. Երևան
Հավելված
Բարձրագույն դատական խորհրդի
2020թ. ապրիլի 30-ի թիվ
ԲԴԽ-24-Ո-54 որոշման
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու
|
N |
Օրենքի հոդված |
Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունման ենթակա իրավական ակտը |
Իրավական ակտն ընդունելու վերջնաժամկետը |
|
1. |
Օրենքի 1-ին հոդված մաս 2-րդ, 4-րդ հոդված |
Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման ընդունում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների առանձին մասնագիտացումները հանելու վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ 23-Ո-48 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման ընդունում՝ կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն առանձին մասնագիտացում չհանդիսանալու վերաբերյալ: |
2020թ. դեկտեմբերի 31 |
|
2. |
Օրենքի 2-րդ հոդված |
Բարձրագույն դատական խորհրդի 11.01.2019թ. թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման ընդունում՝ կապված Կարգապահական հարցերի հանձնաժողովի անվանման փոփոխության հետ: |
2020թ. օգոստոսի 2 |
|
3. |
Օրենքի 4-րդ հոդված |
Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման ընդունում՝ պայմանավորված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման առանձնահատկությունները և դրանք քննող դատավորների ցանկը սահմանող կարգավորումներն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ: |
2020թ. դեկտեմբերի 31 |
|
4. |
Օրենքի 5-րդ հոդված մաս 4-րդ, 58-րդ հոդված մաս 2-րդ
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների միջև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության վերաբերյալ գործերի բաշխման կարգի սահմանում: |
2020թ. դեկտեմբերի 31 |
|
5. |
Օրենքի 14-րդ հոդված մաս 9-րդ |
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամին առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների, նրանց կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի և ընտրության անցկացման կարգի ու մանրամասների սահմանում: |
2020թ. հունիսի 2 |
|
6. |
Օրենքի 21-րդ հոդված, 58-րդ հոդված մաս 13-րդ |
Դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնների սահմանում: |
2020թ. նոյեմբերի 2 |
|
7. |
Օրենքի համապատասխան դրույթներ |
Բարձրագույն դատական խորհրդի 04.06.2018թ. թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշմամբ հաստատված աշխատակարգի համապատասխանեցում Օրենքում տեղի ունեցած փոփոխություններին: |
2020թ. հուլիսի 2 |
|
8. |
Օրենքի 26-րդ հոդված մաս 2-րդ |
Բարձրագույն դատական խորհրդի 06.06.2019թ. թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման ընդունում՝ լեզուների իմացության մակարդակը որոշելու հետ կապված: |
2020թ. հունիսի 1 |
|
9. |
Օրենքի 34-րդ հոդված մաս 2-րդ, 58-րդ հոդված մաս 5-րդ |
Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման համար հոգեբանական թեստավորման չափանիշների և անցկացման կարգի սահմանում: |
2020թ. օգոստոսի 2 |
|
10. |
Օրենքի 44-րդ հոդված |
Դատավորի գործունեության գնահատման կարգի և ժամկետների սահմանում: |
Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ. օգոստոսի 2 |
|
11. |
Օրենքի 44-րդ հոդված |
Դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանության, գնահատման ցուցիչների, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգի և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասների սահմանում: |
Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ. օգոստոսի 2 |
|
12. |
Օրենքի 44-րդ և 57-րդ հոդվածներ |
Դատավորների գործունեության գնահատման հերթական ժամանակացույցի սահմանում՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների՝ ուժը կորցրած ճանաչելով ԲԴԽ 27.12.2018թ. թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումը՝ դատավորների գործունեության առաջին հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին: |
2020թ. օգոստոսի 2 |
|
13. |
Օրենքի 44-րդ հոդված |
Դատավորների գործունեության գնահատման սանդղակների սահմանում: |
Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ. օգոստոսի 2 |
|
14.
|
Օրենքի 44-րդ հոդված |
Դատավորի գործունեության արտահերթ գնահատման կարգի ու չափանիշների սահմանում: |
Մինչև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորումը, բայց ոչ ուշ, քան 2020թ. օգոստոսի 2 |