Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-24-Ո-55 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ  ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ  ՀՕ-197-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի կողմից ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողությունների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի ուժով կատարման ենթակա գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-2 որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                            Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

            2020թ. ապրիլի 30

                    ք. Երևան

 

Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

2020թ. ապրիլի 30-ի թիվ

ԲԴԽ-24-Ո-55 որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ. ընդունված թիվ ՀՕ-197-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) ուժով կատարման ենթակա գործողությունների

 

 

N

Գործողություն

Իրավական հիմք

Պատասխանատու մարմին/ԲԴԽ համակարգող անդամ

Կատարման ժամկետ

      1.

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագծի ներկայացում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների առանձին մասնագիտացումները հանելու վերաբերյալ:

 

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ 23-Ո-48 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի ներկայացում՝ կապված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն առանձին մասնագիտացում չհանդիսանալու վերաբերյալ:

 Օրենքի 1-ին հոդված մաս 2-րդ, 4-րդ հոդված

Մ. Մակյան

        Լ. Մելիքջանյան

2020թ. դեկտեմբերի 1

      2.

Բարձրագույն դատական խորհրդի 11.01.2019թ. թիվ ԲԴԽ-2-Ն-1 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման նախագծի ներկայացում՝ կապված Կարգապահական հարցերի հանձնաժողովի անվանման փոփոխության հետ:

Օրենքի 2-րդ հոդված

Գ. Բեքմեզյան

2020թ.

 մայիսի 31

      3.

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի ներկայացում՝ պայմանավորված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման առանձնահատկությունները և դրանք քննող դատավորների ցանկը սահմանող կարգավորումներն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ:

Օրենքի 4-րդ հոդված

       Մ. Մակյան

   Լ. Մելիքջանյան

       Ռ. Վարդազարյան

 

2020թ. դեկտեմբերի 1

       4.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների միջև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության վերաբերյալ գործերի բաշխման կարգի սահմանում:

Օրենքի 5-րդ հոդված մաս 4-րդ, 58-րդ հոդված մաս 2-րդ

 

       Մ. Մակյան

   Լ. Մելիքջանյան

      Ռ. Վարդազարյան

 

2020թ. դեկտեմբերի 1

        5.

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամին առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջների, նրանց կողմից առաջադրվող թեկնածուների մրցույթի և ընտրության անցկացման կարգի ու մանրամասների սահմանում:

Օրենքի 14-րդ հոդված մաս 9-րդ

Ա. Հայկյանց

  Գ. Բեքմեզյան

 

2020թ.

 մայիսի 25

        6.

Դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնների սահմանում:

Օրենքի 21-րդ հոդված, 58-րդ հոդված, մաս 13

Ա. Մխիթարյան

      Վ. Քոչարյան

2020թ.

սեպտեմբերի 1

        7.

Բարձրագույն դատական խորհրդի 04.06.2018թ. թիվ ԲԴԽ-13-Ո-24 որոշմամբ հաստատված աշխատակարգի համապատասխանեցում Օրենքում տեղի ունեցած զգալի փոփոխություններին:

 

 

Գ. Բեքմեզյան

2020թ.

 հունիսի 1

       8.

Բարձրագույն դատական խորհրդի 06.06.2019թ. թիվ ԲԴԽ-39-Ո-92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԲԴԽ որոշման նախագծի ներկայացում՝ լեզուների իմացության մակարդակը որոշելու հետ կապված:

Օրենքի 26-րդ հոդված մաս 2-րդ

Դատական դեպարտամենտ

2020թ.

մայիսի 15

       9.

Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի անցկացման համար հոգեբանական թեստավորման չափանիշների և անցկացման կարգի սահմանում:

Օրենքի 34-րդ հոդված մաս 2-րդ, 58-րդ հոդված մաս 5-րդ

   Հ. Հովհաննիսյան

Ա. Մխիթարյան

      Վ. Քոչարյան

2020թ.

 հուլիսի 1

       10.

Դատավորի գործունեության գնահատման կարգի և ժամկետների սահմանում:

Օրենքի 44-րդ հոդված

Ա. Մխիթարյան

      Ա. Հայկյանց

2020թ.

 հուլիսի 1

        11.

Դատավորի գործունեության գնահատման մեթոդաբանության, գնահատման ցուցիչների, գնահատման համար անհրաժեշտ տվյալների հավաքման կարգի և դատավորների գործունեության գնահատման համար անհրաժեշտ այլ մանրամասների սահմանում:

Օրենքի 44-րդ հոդված

Ա. Մխիթարյան

      Ա. Հայկյանց

 

2020թ.

 հուլիսի 1

      12.

Դատավորների գործունեության գնահատման հերթական ժամանակացույցի սահմանում՝ ըստ համապատասխան տարիների և դատավորների՝ ուժը կորցրած ճանաչելով ԲԴԽ 27.12.2018թ. թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումը՝ դատավորների գործունեության առաջին հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին:

Օրենքի 44-րդ և 57-րդ հոդվածներ

Ա. Մխիթարյան

      Ա. Հայկյանց

 

2020թ.

 հուլիսի 1

     13.

Դատավորների գործունեության գնահատման սանդղակների սահմանում:

Օրենքի 44-րդ հոդված

Ա. Մխիթարյան

      Ա. Հայկյանց

2020թ.

 հուլիսի 1

     14.

Դատավորի գործունեության արտահերթ գնահատման կարգի ու չափանիշների սահմանում:

Օրենքի 44-րդ հոդված

Ա. Մխիթարյան

      Ա. Հայկյանց

2020թ.

 հուլիսի 1