Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-57-Ո-129 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» /513400/ հոդվածին հատկացնել 18 819 900 (տասնութ միլիոն ութ հարյուր տասնինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, որից՝

1) Դատական դեպարտամենտի կարիքների համար Դատական դեպարտամենտի և «Անահիտ Գևորգյան» Ա/Ձ-ի միջև 01.07.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-20/04-1», Դատական դեպարտամենտի և «Ղարաքիլիսա» ՍՊԸ-ի միջև 01.07.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-20/04-2», Դատական դեպարտամենտի և «ՄԵԳԱՄԵՏՐ» ՍՊԸ-ի միջև 09.07.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-20/04-3», Դատական դեպարտամենտի և «ԱՐԽԻ ԹՈՒԼՍ» ՍՊԸ-ի միջև 05.08.2020թ. կնքված թիվ «ԴԴ-ԳՀԾՁԲ-20/07» ծածկագրերով պետական գնման պայմանագրերով սահմանված նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 10 950 000 (տասը միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

2) Դատական դեպարտամենտի կարիքների համար նախագծային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն (առանց ֆինանսական միջոցներ նախատեսվելու) հայտարարված գնանշման հարցման ընթացակարգի համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 6 130 000 (վեց միլիոն հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ,

3) Դատական դեպարտամենտի կարիքների համար սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված ընթացակարգերով նախատեսված նախագծային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 1 739 900 (մեկ միլիոն յոթ հարյուր երեսունինը հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

2. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 20-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                       Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ        

 

2020թ. օգոստոսի 31

ք. Երևան