ԲԴԽ-66-Ո-151 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020 թվականի հոկտեմբերի 15-ին, դռնփակ նիստում, քննարկելով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով և 135-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Ազգային ժողովին առաջարկել Լիլիթ Զելիմի Թադևոսյանի թեկնածությունը` Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ընտրելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. հոկտեմբերի 15
ք. Երևան