ԲԴԽ-72-Ո-165 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» /4261/ հոդվածին հատկացնել 31047396 (երեսունմեկ միլիոն քառասունյոթ հազար երեք հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ, որից՝
1) Դատական դեպարտամենտի և «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի միջև 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/52-1» ծածկագրով պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 27093576 (քսանյոթ միլիոն իննսուներեք հազար հինգ հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ,
2) Դատական դեպարտամենտի և «ԷԼԱԱՄՈԴԱ» ՍՊԸ-ի միջև 2020 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՊՁԲ-20/52-2» ծածկագրով պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման համար ֆինանսական միջոցներ նախատեսելու նպատակով՝ 3953820 (երեք միլիոն ինը հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր քսան) ՀՀ դրամ։
2. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 20-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
2020թ. նոյեմբերի 5
ք. Երևան