ԲԴԽ-82-Ո-181 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի 65 տարին 2021 թվականի հունվարի 5-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ 2021 թվականի հունվարի 5-ից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Մանուկյանի լիազորությունները համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
2020թ. դեկտեմբերի 17
ք. Երևան