Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-82-Ո-182 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ ՆՀ-194-Ա, հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-254-Ա, թիվ ՆՀ-255-Ա, հոկտեմբերի 28-ի թիվ ՆՀ-270-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-61-Ո-140, հոկտեմբերի 8-ի թիվ ԲԴԽ-59-Ո-Կ-15, հոկտեմբերի 19-ի թիվ ԲԴԽ-67-Ո-153 որոշումները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

           1)Հավելվածի 1-ին կետի 1-ին տողն ուժը կորցրած ճանաչել,

           2)Հավելվածի 1-ին կետի 18-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

           3) Հավելվածի 1-ին կետի 51-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

           4) Հավելվածի 2-րդ կետի 66-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

           5) Հավելվածի 4-րդ կետի 205-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Շիրակի» բառը փոխարինել «Արմավիրի» բառով,

           6) Հավելվածի 4-րդ կետի 209-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Սյունիքի» բառը փոխարինել «Արմավիրի» բառով,

           7) Հավելվածի 4-րդ կետի 215-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

           8) Հավելվածի 4-րդ կետի 226-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Շիրակի մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով,

           9) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 242-րդ տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

242.

Դանիելյան Անի Կարենի

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ԸԻԴ

                                                                                                                   »:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 27-ից:

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 5-ից:

4. Սույն որոշման 1-ին կետի 3-9-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                                       Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

 2020թ. դեկտեմբերի 17

  ք. Երևան