Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-2-Ո-2 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 2215-Ն որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

  1. Հաստատել՝

      1) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 1-ի.

      2) Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 2-ի.

      3) Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 3-ի.

      4) Վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 4-ի.

      5) Վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 5-ի.

      6) Վարչական դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 6-ի.

      7) Սնանկության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 7-ի.

      8) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 8-ի.

      9)  Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 9-ի.

     10) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 10-ի.

     11) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 11-ի.

     12) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված   12-ի.

     13) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 13-ի.

     14) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 14-ի.

     15) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 15-ի.

     16) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված  16-ի.

     17) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 17-ի.

     18) Դատական կարգադրիչների ծառայության 2021 թվականի ծախսերի նախահաշիվը՝ համաձայն հավելված 18-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

   ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                                              Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ        

           

 

                 2021թ. հունվարի 21

                         ք. Երևան