Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-3-Ո-5 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-40-Ո-110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի

ԹԻՎ ԲԴԽ-40-Ո-110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հետ հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-40-Ո-110 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետը «միավորները» բառից հետո լրացնել «, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը» բառերով,

2) Որոշման 1-ին հավելվածի 15-րդ, 16-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

3) Որոշման 1-ին հավելվածի 36-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«36. Խորհրդի նիստը նախագահողը հավակնորդին առաջարկում է վիճակահանությամբ ընտրելու Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված մեկ խնդիր, իսկ միասնական ցուցակում որպես գիտական աստիճան ունեցող անձ ընդգրկված հավակնորդին՝ նաև Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մեկ հակիրճ իրավական հարց (այսուհետ՝ Հարցեր)»,

4) Որոշման 1-ին հավելվածի 41-րդ կետը լրացնել 4.1-ին ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«4.1) բարեվարքությունը,»,

5) Որոշման 1-ին հավելվածի 43-րդ կետում «4-10-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 4-10-րդ» բառերով,

6) Որոշման 2-րդ հավելվածով հաստատված հարցաթերթի ձևը 4-րդ տողից հետո լրացնել նոր՝ 4.1-ին տողով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

4.1.

Բարեվարքությունը

 

 

»:

       

 

   2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                                                  Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

            2021թ. հունվարի 25

                     ք. Երևան