Ընթացիկ որոշումներ
ԲԴԽ-29-Ո-48 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԱԿ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՔՆՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳԱՂՏՆԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ, ՔՆՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՆՑՈՂԻԿ ՄԻԱՎՈՐԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԻ ՁԵՎԸ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, 101-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, 102-րդ հոդվածի 1-4-րդ մասերով, 103-րդ, 104-րդ, 105-րդ և 105.1-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է
- Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները և գրավոր առաջադրանքների տարբերակների քանակը՝ համաձայն հավելված 1-ի.
- Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության հարցերի մշակման կարգը՝ համաձայն հավելված 2-ի.
- Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելված 3-ի.
- Սահմանել գնահատման հանձնաժողովի աշխատանքը գաղտնի իրականացնելու անհրաժեշտ մանրամասները, քննական աշխատանքները ստուգելու և գնահատելու կարգը, գնահատման չափորոշիչները և գնահատման սանդղակը, որակավորման գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը, քննության արդյունքների բողոքարկման և բողոքարկման հանձնաժողովի ձևավորման կարգը՝ համաձայն հավելված 4-ի.
- Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն հավելված 5-ի.
- Սահմանել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների ստուգաթերթի ձևը՝ համաձայն հավելված 6-ի.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. մայիսի 6
ք. Երևան