Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-33-Ո-56 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼԻԼԻԹ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                          ԼԻԼԻԹ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանի կողմից §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար ստացված առաջարկության վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում անհամաձայնություն հայտնելը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                       Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիլիթ Գաբրիելյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

           ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                

               2021թ. մայիսի 24

                   ք. Երևան