ԲԴԽ-35-Ո-62 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՎՈՆ ՌՈՒԲԵՆԻ ԱՐԱԶՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ
ԼԵՎՈՆ ՌՈՒԲԵՆԻ ԱՐԱԶՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԴԱԴԱՐԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ռուբենի Արազյանի նկատմամբ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2019 թվականին կայացված մեղադրական դատավճիռը 24.05.2021 թվականին օրինական ուժի մեջ մտնելու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ մասով, §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 160-րդ հոդվածի 7-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Դատավորի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով 2021 թվականի մայիսի 31-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ռուբենի Արազյանի լիազորությունները համարել դադարած:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. մայիսի 31
ք. Երևան