Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-5-Ն-2 ՈՐՈՇՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 44- րդ կետով, 166-րդ հոդվածի 19-րդ մասով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Սահմանել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը՝ համաձայն հավելվածի 1-ի:

2. Սահմանել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անվտանգության կանոնները՝ համաձայն հավելվածի 2-ի:

3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասով հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անցագրային կարգը սահմանելու մասին» թիվ 18Ն և 2011 թվականի հուլիսի 21-ի «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգերը հաստատելու մասին» թիվ 04Ն որոշումները համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ տրամադրվում է դատական կարգադրիչների ծառայության բոլոր ստորաբաժանումներին, որոնք տեղեկացվում են նաև սույն որոշման մեջ կատարվող յուրաքանչյուր փոփոխության կամ լրացման մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2019թ. հունվարի 24

ք. Երևան