ԲԴԽ-39-Ո-68 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԷԴՎԱՐԴ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Վարչական դատարանի դատավորներ Լիանա Հակոբյանի և Էդվարդ Նահապետյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Վարչական դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով << Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Վարչական դատարանի դատավորներ Լիանա Հակոբյանի և Էդվարդ Նահապետյանի անուն-ազգանունները հանել գործերի բաշխման ցանկից՝ 2021 թվականի հունիսի 15-ից հուլիսի 15-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հունիսի 14
ք. Երևան