ԲԴԽ-47-Ո-106 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄՎԱԾ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021 թվականի հուլիսի 8-ին, դռնփակ նիստում, քննարկելով վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների՝ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-105 որոշմամբ կազմված ցուցակը հաստատելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 124-րդ հոդվածի 10-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Հաստատել 2021 թվականի հուլիսի 8-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքներով կազմված վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնով՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հուլիսի 8
ք. Երևան
Հավելված 1
Բարձրագույն դատական խորհրդի
2021թ. հուլիսի 8-ի թիվ ԲԴԽ-47-Ո-106
որոշման
ՑՈՒՑԱԿ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ
ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ՝ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ
N |
ԱԶԳԱՆՈՒՆ, ԱՆՈՒՆ, ՀԱՅՐԱՆՈՒՆ |
ԾՆՆԴՅԱՆ ԹԻՎԸ, ԾՆՆԴԱՎԱՅՐԸ |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ |
ՊԱՇՏՈՆԸ |
|
1. |
ՄԵԼՔՈՆՅԱՆ Մարինե Տոնականի
|
1973թ. ք. Երևան |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան |
Դատավոր |