ԲԴԽ-49-Ո-112 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի թիվ 1119-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմերն ավելացնել՝
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 8 դատավորով՝ ընդհանուր 70 դատավոր,
- Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 11 դատավոր,
- Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,
- Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր,
- Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 7 դատավոր,
- Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,
- Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 13 դատավոր,
- Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 7 դատավոր,
- Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր,
- Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ 1 դատավորով՝ ընդհանուր 10 դատավոր:
2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 3 դատավորով՝ ընդհանուր 21 դատավոր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. հուլիսի 12