Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-53-Ո-134 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                            Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հունիսի 18-ի թիվ ՆՀ-126-Ա, հունիսի 24-ի թիվ ՆՀ-129-Ա և թիվ ՆՀ-130-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ ԲԴԽ-28-Ո-47, մայիսի 13-ի թիվ ԲԴԽ-30-Ո-50, մայիսի 31-ի թիվ ԲԴԽ-35-Ո-60 և թիվ ԲԴԽ-35-Ո-62, հուլիսի 15-ի թիվ ԲԴԽ-50-Ո-117 որոշումները՝ Բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

  1. Հավելվածի 1-ին կետի 5-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վարչական» բառը փոխարինել «Վերաքննիչ վարչական» բառերով,
  2. Հավելվածի 1-ին կետի 19-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  3. Հավելվածի 1-ին կետի 20-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  4. Հավելվածի 1-ին կետի 50-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  5. Հավելվածի 2-րդ կետի 64-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  6. Հավելվածի 3-րդ կետի 149-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Վարչական» բառը փոխարինել «Վերաքննիչ վարչական» բառերով,
  7. Հավելվածի 3-րդ կետի 176-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,
  8. Հավելվածի 4-րդ կետի 225-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Շիրակի մարզի» բառերը փոխարինել «Արարատի և Վայոց ձորի մարզերի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

      ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ   ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                          Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

               2021թ. հուլիսի 26

                     ք. Երևան