Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-53-Ո-138 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ ԲԴԽ-50-Ո-118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

                                                                              ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ

                                                                                 ԲԴԽ-50-Ո-118 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                               Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

          1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի «Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության վերաբերյալ» թիվ ԲԴԽ-50-Ո-118 որոշման 3-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

          2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

             ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                  Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

            2021թ. հուլիսի 26

                     ք. Երևան

 

 

 

 

 

 

                  Հավելված 1

Բարձրագույն դատական խորհրդի

2021 թվականի հուլիսի 26-ի թիվ

ԲԴԽ-53-Ո-138 որոշման

 

«Հավելված

Բարձրագույն դատական խորհրդի

 2021 թվականի հուլիսի 15-ի

թիվ ԲԴԽ-50-Ո-118 որոշման

 

 

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման, այդ թվում՝ որակավորման ստուգման առանձին փուլերի և դրանց շրջանակներում իրականացվող գործողությունների հատուկ ժամկետներ

 

Ամիս, ամսաթիվ

Կատարվելիք գործողություն

Օրենքի դրույթ

Կատարող մարմին

15․07․2021թ․

Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման կայացում՝  դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման միջոցով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման մասին և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման մասին

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մաս

Բարձրագույն դատական խորհուրդ

16․07․2021թ․

 

Հայտարարության հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

Դատական դեպարտամենտ

17․07․2021 – 02․08․2021թթ․

Հայտերի ընդունում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդված

Դատական դեպարտամենտ

03․08․2021թ․

Հայտերի ընդունման մերժում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդված

Դատական դեպարտամենտ

04.08.2021-06.08.2021թթ. /եռօրյա/

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման ժամկետ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս

Հավակնորդ

տասնօրյա

Հայտի ընդունումը մերժելու մասին որոշման բողոքարկման  քննությունը Վարչական դատարանի կողմից և որոշման կայացում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածի 4-րդ մաս

Վարչական դատարան

27․07․2021թ․

Նմուշ օրինակի և որակավորման գրավոր քննության ժամանակի և վայրի մասին հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 5-րդ մաս  և 101-րդ հոդվածի 1-ին մաս

Դատական դեպարտամենտ

07․08․2021թ․

ժամը 10։00

Որակավորման գրավոր քննություն

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ և 102-րդ հոդվածներ

Դատական դեպարտամենտ

08․08․2021թ․

Որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105-րդ հոդված

Գնահատման հանձնաժողով

09.08.2021թ.

ժամը 10։00

Որակավորման գրավոր քննության արդյունքների հրապարակում և գրավոր քննության փուլը հաղթահարած հավակնորդների բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների ուղարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ գործընթացն սկսելու նպատակով

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս

Դատական դեպարտամենտ

13․08․2021թ․

մինչև ժամը 18։00

Որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 105.1-րդ հոդված

Հավակնորդ

14․08․2021թ․

 

Որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքների հրապարակում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 3-րդ մաս

Բողոքարկման    հանձնաժողով,

Դատական դեպարտամենտ

16․08․2021թ․

Համալրված ցուցակի հրապարակում և հավակնորդների բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների ուղարկում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 107-րդ հոդվածի 1-ին մաս և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021թ. ընդունված և 28.06.2021թ. ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մաս

 

Դատական դեպարտամենտ

25․08․2021թ․

Հոգեբանական թեստավորում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրված հոգեբաններ,

Դատական դեպարտամենտ

31․08․2021թ․ և 01․09․2021թ․

Հարցազրույցի փուլ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 108-րդ հոդված

Բարձրագույն դատական խորհուրդ,

Դատական դեպարտամենտ

 

02․09․2021թ․

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի կազմում և հաստատում

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ և 110-րդ հոդվածներ

Բարձրագույն դատական խորհուրդ,

Դատական դեպարտամենտ