Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-55-Ո-141 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԶՈԳՅԱՆԻ ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                             ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԶՈԳՅԱՆԻ

                                                             ԱՆՈՒՆ-ԱԶԳԱՆՈՒՆԸ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Քննարկելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը և ղեկավարվելով §Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք¦ սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                               Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2021 թվականի օգոստոսի 19-ից հոկտեմբերի 19-ը ներառյալ: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

       ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

          ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

          

                                                                                                  Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                

           2021թ. օգոստոսի 2

                    ք. Երևան