ԲԴԽ-65-Ո-161 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ ԲԴԽ-2-Ո-2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266, «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251, «Կապի ծառայություններ» 4214 հոդվածներին հատկացնել 67 887 500.0 (վաթսունյոթ միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, որից՝
1) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Առողջապահական և լաբորատոր նյութեր» 4266 հոդվածին՝ 400 000.0 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման հետ կապված միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման նպատակով,
2) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածին՝ 7 487 500.0 (յոթ միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության 06.08.2021թ. թիվ 1301-Ա որոշման համաձայն մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու միջոցով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով,
3) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապի ծառայություններ» 4214 հոդվածին՝ 60 000 000.0 (վաթսուն միլիոն) ՀՀ դրամ՝ փոստային ծառայությունների ձեռքբերման նպատակով:
2. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2021 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-2 որոշման 1-ին կետի 19-րդ ենթակետով հաստատված 19-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. օգոստոսի 30
ք. Երևան