Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-164 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                                   Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ  2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը

                                                                                                                 Ո Ր Ո Շ Ո Ւ Մ   Է

         

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանների դատավորների կողմից, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանում այդպիսի գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանելու մասին» թիվ  ԲԴԽ-23-Ո-48 (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.

1) Որոշման 1-ին հավելվածի աղյուսակի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից, ի լրումն քաղաքացիական մասնագիտացման գործերի, քննվող առանձին տեսակի գործեր» սյունակը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

6.

Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործեր և վճարման կարգադրություններ

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

                                                                                                            Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

            2021թ. օգոստոսի 30

                     ք. Երևան