Նորմատիվ որոշումներ

ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ, ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ՝ ԸՍՏ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՉՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԸ, ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ՝ ԸՍՏ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ԹՎԱԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, 89-րդ հոդվածի 2- րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 17-րդ մասի 1-ին կետով, 20-րդ կետով և 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է

1. Սահմանել ՀՀ առաջին ատյանի դատարանների՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները, հաստատել դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ կետի հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2011 թվականի օգոստոսի 26-ի «ՀՀ առաջին ատյանի դատարանների նստավայրերը և դատավորների մասնագիտացումների ցանկը հաստատելու մասին» թիվ 16Լ որոշումը համարել ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշման հավելված 2-ը կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018թ. հուլիսի 9

ք. Երևան