Ընթացիկ որոշումներ

ԲԴԽ-65-Ո-162 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

                                                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                                      ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

                                                                             ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատավորների թեկնածուների ցուցակի հերթական և արտահերթ համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը:

 Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում` երկուսով:

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում` ըստ համապատասխան մասնագիտացումների:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 10-ի թիվ ԲԴԽ-12-Ո-14 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված քրեական մասնագիտացման թեկնածուներից 3-ը և քաղաքացիական մասնագիտացման թեկնածուներից 2-ն Արդարադատության ակադեմիայում ուսուցումը դեռ չեն ավարտել, ուստի նրանք, որպես դատավորի թեկնածուներ, չեն կարող ընդգրկվել մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Օրենքի 95-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվելիք հաշվարկում:

Ներկայիս դատավորների թեկնածուների ցուցակում՝ ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների, ընդգրկված են քրեական մասնագիտացմամբ՝ 0 թեկնածու, քաղաքացիական մասնագիտացմամբ՝ 5 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացմամբ` 4 թեկնածու:

Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարաններում առաջիկա երկու տարում (30.08.2021-30.08.2023թթ.) թոշակի է անցնելու քաղաքացիական գործեր քննող 5, քրեական գործեր քննող 2 և վարչական գործեր քննող 0 դատավոր:

Ամփոփելով վերոգրյալը կարող ենք փաստել, որ 24.08.2021-24.08.2023թթ. առաջին ատյանի դատարաններում կանխատեսվում է դատավորի 7 թափուր հաստիքի առաջացում:

Բացի դրանից ներկա պահին առաջին ատյանի դատարաններում առկա են դատավորի 28 թափուր հաստիք, որից 25-ը՝ քրեական (ներառյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինի համար հատկացված 17 հաստիքը), իսկ 3-ը՝ քաղաքացիական մասնագիտացման:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում առկա թեկնածուների քանակը չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը գերազանցում է հաջորդ երկու տարում կանխատեսվող թափուր հաստիքների քանակը երկուսով, ուստի անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի միայն քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները:

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում՝ երկու թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել 34 թեկնածուով, իսկ քաղաքացիականը՝ 10 թեկնածուով՝ հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

 

 

Քրեական մասնագիտացում

Քաղաքացիական մասնագիտացում

Ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ

25

3

30.08.2021թ.-ից մինչև 31.12.2021թ.

0

0

01.01.2022թ.-ից մինչև 31.12.2022թ.

1

3

01.01.2023թ.-ից մինչև 30.08.2023թ.

1

2

Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ

7

7

Ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ

(-) 0

(-)5

Ընդհանուր

34

10

 

    Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                      Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

  •  քրեական մասնագիտացման բաժին` 34 (երեսունչորս) թեկնածու.
  •  քաղաքացիական մասնագիտացման բաժին` 10 (տասը) թեկնածու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                               Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

               2021թ. oգոստոսի 30

                      ք. Երևան