ԲԴԽ-79-Ո-189 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ 30 ԴԱՏԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 911-Ն, 2021 թվականի հուլիսի 8-ի թիվ 1119-Ն, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի թիվ ԲԴԽ-39-Ո-67, 2021 թվականի հուլիսի 22-ի թիվ ԲԴԽ-49-Ո-112 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
- Հաստատել Վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Սնանկության դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 30 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
- Հանձնարարարել Դատական դեպարտամենտին՝ Վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի, Սնանկության դատարանի, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմի ավելացմամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի 30 դատավորի համար պլանավորված բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2021թ. սեպտեմբերի 30
ք. Երևան