ԲԴԽ-48-Ո-48 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ռուբեն Մխիթարյանի կողմից 01.06.2026 թվականին ներկայացված դիմումը, 2026 թվականի հունիսի 4-ին, դռնփակ նիստում, քննարկելով դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից անձին հանելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Ռուբեն Մխիթարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. հունիսի 4
ք. Երևան