Կենտրոն
Ժորա Արմենի Չիչոյան

Ժորա Արմենի Չիչոյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ

 

Ծնվել է 27.02.1995թ.-ին Գավառ քաղաքում:

2016 թվականին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանցությամբ:

2018 թվականին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ որպես դատախազի թեկնածու:

2022 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ որպես դատավորի թեկնածու:

 

2017 թվականից 2020 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազության դատախազ:

2020 թվականից 2021 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում՝ որպես դատախազության ավագ դատախազ:

2021 թվականին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում՝ որպես վարչության դատախազ:

2022 թվականին աշխատել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի օգնականի պաշտոնում։

2022 թվականի սեպտեմբերի 15-ին նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2024 թվականից առ այսօր դասավանդում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետում։

Նախագահի 2026 թվականի փետրվարի 12–ին ՆՀ-27-Ա հրամանագրով  նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհա­նուր իրավասության քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

01.07.2019թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 118Ա հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով։

01․07․2019թ․ ՀՀ գլխավոր դատախազի թիվ 119Ա հրամանով պարգևատրվել «Դատախազության կրծքանշան»-ով:

31.07.2020թ. ՀՀ ոստիկանության պետի թիվ 2200Ա հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

25.09.2020թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 330Ա հրամանով պարգևատրվել է «ՀՀ դատախազության 100-ամյակ» մեդալով:

01․07․2021թ․ ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով  պարգևատրվել է շնորհակալագրով։

Առաջին դասի խորհրդական է:

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Կոնտակտային տվյալ

zh.chichoyan@court.am