Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱԿԱԿ...
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերը` տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող գործող դատավորների նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2022 թվականի նոյեմբերի 16-ին, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ին:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ