Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌ...

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը և ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը` տեղեկացվում է, որ Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի համալրման նպատակով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով դիմում ներկայացրած անձի և որակավորման գրավոր փուլը հաղթահարած անձի նախնական հարցազրույցը ազգային և  միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2023 թվականի մարտի 21-ին ժամը 11.00-ից, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2023 թվականի մարտի 27-ին ժամը 11.00-ից:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.

 

N

Անուն, ազգանուն

Նախնական հարցազրույցի օրը և ժամը

Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի օրը և ժամը

1.

Հայկազ Գալստյան

20.03.2023թ. ժամը 11.00-ին (ազգային փորձագետ)

20.03.2023թ. ժամը 12.00-ին (միջազգային փորձագետ)

27.03.2023թ. ժամը 11.00-ին

2.

Վարդգես Ստեփանյան

20.03.2023թ. ժամը 11.00-ին  (միջազգային փորձագետ)

20.03.2023թ. ժամը 12.00-ին (ազգային փորձագետ)

27.03.2023թ. ժամը 12.00-ին