ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑ...
Տեղեկացվում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ դատավոր նշանակվելու նպատակով առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար հայտերի և դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ:
Հավակնորդները կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ