ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳ...
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության և կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինները համալրելու նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 23-ին, ժամը 16։00-ից սկսած, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2023 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11։00-ից սկսած:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.