ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Այսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավարին և համակարգողին:
Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգողի հետ:
Եվրոպացի գործընկերների հետ Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է համագործակցության շրջանակներում 2021թ. նախատեսվող գործողությունների ծրագրերն ու առաջնահերթ քայլերը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն