ԲԴԽ անդամների հանդիպումը «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչների հետ

 Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը, Անի Մխիթարյանն ու Վիգեն Քոչարյանն ընդունել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» երկամյա ծրագրի ներկայացուցիչներին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համատեղ գործունեության շրջանակները: Անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն ռազմավարության զարգացմանը, որը կնպաստի դատաիրավական ոլորտն առավել թափանցիկ և հաշվետու դարձնելուն:

Քննարկվել են նաև դատավորների բարեվարքության ստուգմանը, դատավորների գնահատման կարգի արդյունավետության բարձրացմանը, դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագրի խափանմանը և նոր ծրագիր ներդնելուն վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու ուղղությամբ: