ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Նաիրա Հովսեփյանը
Հուլիսի 27-ին կայացավ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն էր:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ 84 կողմ ձայնով ԲԴԽ դատավոր անդամ ընտրվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը: