ԲԴԽ-ն մերժեց դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։
Որոշումն ընդունվել է միաձայն:
Այն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է: