ԲԴԽ նախագահի շնորհավորական խոսքը կանանց միջազգային տոնի առթիվ

Բարձրագույն դատական խորհրդի հարգելի գործընկեր կանայք, դատական իշխանության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, սիրելի կանայք և աղջիկներ, ի սրտե շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։ 
  Հավատացնում եմ, որ յուրաքանչյուրիդ ներկայությունը դատական համակարգում անգնահատելի է և չափազանց կարևոր։ 

Միամսյակը պատեհ առիթ է բարձրաձայնելու մեր անվերապահ հարգանքը, երախտագիտության և գնահատանքի խոսքերը ՁԵՐ ամենօրյա աշխատանքի և սրտացավության հանդեպ։

 Սիրելի՛ կանայք, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, ժպտալու բազում առիթներ և հաճելի անակնկալներով լի տոներ։ 

Թո՛ղ գարնանային տրամադրությունը ՁԵՐ ուղեկիցը լինի և կատարվեն նվիրական երազանքները։