ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին:

Մեր ժողովուրդը շատ թանկ գին է վճարել իր ազատության և անկախ պետականության համար և մենք այսօր պետք է արձանագրենք, որ Հայաստանի անկախությանը սրբազան և  անքննարկելի է:

Թե՛ անկախության կերտման ճանապարհին, և թե՛ այսօր մեր ժողովրդի համար եղել են ու կան դժվարություններ, մարտահրավերներ, որոնց հաղթահարման համար մեծ ջանք և միասնականություն է պահանջվում:

Անկախության 31-րդ ամյակը, ցավոք, լրանում է  երկրի սահմանների անառիկության, ազատության համար իրենց կյանքը նվիրաբերած քաջորդիների կորստի ցավի, գերության կամ անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների և նրանց հարազատների կրած տառապանքների պայմաններում: Խոնարհվելով մեր նահատակների և նրանց հարազատների առջև բոլորիս մաղթում եմ ուժ, խոհեմություն և ամուր հավատք մեր պետականության լուսավոր ապագայի հանդեպ:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյան