ԲԴԽ-ում դատավոր Մուրադ Հովակիմյանի գործով նիստը հետաձգվեց
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդում հետաձգվեց Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը:
Դատավորը միջնորդել էր գործի քննությունը հետաձգել, քանի որ այլ դատական նիստերով ծանրաբեռնվածության պատճառով չէր կարողացել ներկայանալ:
ԲԴԽ որոշմամբ՝ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 25-ին, ժամը 15.00-ին: