ԲԴԽ-ում դատավոր Սերգեյ Մարաբյանի գործի քննությունը հետաձգվեց
Այսօր ՝ սեպտեմբերի 6-ին, ԲԴԽ-ում հետաձգվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատավորը միջնորդել էր հետաձգել այն՝ վատառողջ լինելու հիմքով:
Խորհուրդը որոշեց հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 15.00-ին: