Կայացել է «Հաշտարարության դատական ինստիտուտի վերաբերյալ իրազեկման բարձրացում» թեմայով հերթական վերապատրաստումը
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Արդարադատության ակադեմիայում կայացավ Բարձրագույն դատական խորհրդի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) և Եվրոպայի միության համատեղ՝ Արդարադատության համակարգի ամրապնդում ծրագրի շրջանակներում՝ «Հաշտարարության դատական ինստիտուտի վերաբերյալ իրազեկման բարձրացում» թեմայով հերթական վերապատրաստումը:
Դասընթացին մասնակցել են ՀՀ բոլոր դատարաններից ներկայացուցիչներ՝
դատավորների օգնականներ, գործավարներ, փորձագիտական ծառայության
ներկայացուցիչներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ:
Միջոցառման պատասխանատուները՝ ԲԴԽ ներկայացուցիչ Մարգարիտա Ամյանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ծրագրի վերապատրաստման մասով պատասխանատու Օթիլիա Պակուրարին, ողջունել են մասնակիցներին և ընդգծել Հաշտարարության ինստիտուտի արդիական և կարևոր լինելու հանգամանքը:
Վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ: