Հակակոռուպցիոն դատարանը հյուրընկալել է ուսանողների «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանն այսօր՝ «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի շրջանակում, հյուրընկալել է Երևանի պետական, Ռուս-հայկական և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների ուսանողներին։
Հանդիպման ընթացքում դատավորներ Մերի Մոսինյանը և Նարինե Ավագյանը ներկայացրել են ՀՀ դատական համակարգում Հակակոռուպցիոն դատարանի դերը, գործառույթներն ու առանձնահատկությունները։ Ուսանողները մասնակցել են դատական նիստերի, ծանոթացել դատավարության ընթացակարգին և վարման առանձնահատկություններին։
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ դատավորները նաև մասնագիտական խորհուրդներ են տվել, ներկայացրել դատավորի կերպարին և գործունեությանն առնչվող մանրամասներ, ընդգծել հանրային ընկալումներում դատարանի դերի և հեղինակության կարևորությունը։