ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի հուլիսի 11-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորին:

Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների թվով 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ թվով 11 դատավորի անուն.

Հ/հ

Դատավորի ազգանունը , անունը, դատարանի անվանումը

1.

Բալայան Դավիթ Կիմի

(Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

2.

Թումանյան Անահիտ Ալվարոյի

(Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

3.

Խալաթյան Վահե Ռաֆայելի

(Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

4.

Հովհաննիսյան Գագիկ Վոլոդյայի

(Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

5.

Հովնանյան Վարդուհի Սուրիկի

(Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

6.

Հովսեփյան Սիմիզար Եղիշի

(Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

7.

Ղազարյան Արգիշտի Անդրանիկի

(Վարչական դատարան)

8.

Մակյան Մեսրոպ Երջանիկի

(Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

9.

Մնոյան Սուրեն Լենդրուշի

(Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

10.

Վարդազարյան Ռուբեն Էդուարդի

(Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)

11.

Քոչարյան Ելենա Երեմի

(Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան)