Հանդիպում ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը ընդունել են ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև իրավական փոխօգնության բնագավառում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:

Անդրադարձ է կատարվել նաև դատաիրավական ոլորտում երկու երկրների ներկայացուցիչների միջև խորհրդակցություններ, հանդիպումներ կազմակերպելու հարցին: