Սնանկության դատարանի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվություն

 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 4 733 սնանկության գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է 7 334 սնանկության գործ։

 Հաշվետու տարում ավարտվել է 4 074 սնանկության գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 33.8 %-ը։

 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 7 993 սնանկության գործ։

  ՀՀ սնանկության դատարանում 2025 թվականի ընթացքում դատարան է մուտքագրվել 385 քաղաքացիական գործ, նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցվել է՝ 285-ը:

 Հաշվետու տարում ավարտվել է 338 քաղաքացիական գործ, որը կազմում է ստացված և փոխանցված գործերի ընդհանուր թվի 50.4 %-ը։

 2025 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ սնանկության դատարանի վարույթում անավարտ է մնացել 332 քաղաքացիական գործ։
2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 5856 սնանկության գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 4733 սնանկության գործ։

 Ստացված սնանկության գործերի թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 19.2 %-ով։
2024 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 323 քաղաքացիական գործ, 2025 թվականի ընթացքում դատարան մուտքագրվել է 385 քաղաքացիական գործ։
Ստացված քաղաքացիական գործերի թիվը 2024 թվականի համեմատ աճել է 19.2 %-ով։

 Հիշեցնենք, որ ՀՀ սնանկության դատարանում դատավորները 12-ն են: